Գագիկ Խաչատրյան

ճարտարապետ, Հայնախագիծ
Տեխնոպարկ Չարենցավանում
Ճարտարապետ Գագիկ Խաչատրյանը ներկայացնում է Չարենցավանի քաղաքաշինական վերակազմավորման նախագիծը, ներկայացնելով երբեմնի արդյունաբերական քաղաքի այլընրանքային զարգացման տարբերակ:

Չարենցավանը վերակենդանացնելու և աշխուժացնելու համար, նախագծով արդեն իսկ գոտիավորված հատվածներում առաջարկվում է հիմնադրել տեխնոպարկ, ուսումնական կենտրոններ, համալսարաններ, որոնք հնարավորություն կտան մարդկային նոր հոսքերի ուղղել դեպի նախկին արդյունաբերական կենտրոն: Նախատեսվող տեխնոպարկը բաղկացած կլինի փորձարարական արտադրության և գիտական հատվածներից: Համալսարանները կունենան իրենց հանրակացարանները, սպորտային մասը: Նոր նախագծի իրականացման դեպքում, նախատեսվում է Չարենցավանում բնակչությանը թիվը 20 հազարից հասցնել 40 հազարի: