Ապարան․
էկո-կանգառ
ճանապարհորդների համար


Ինտերակտիվ համայնքային բյուջե
Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող Ապարանը
վերջին տարիներին դարձել է Երևան-Սպիտակ մայրուղով
ճանապարհորդողների սիրված կանգառը։
<ֆոտո / վիդեո >
Each type of visual aid has pros and cons that must be evaluated to ensure it will be beneficial to the overall presentation. Before incorporating visual aids into speeches, the speaker should understand that if used incorrectly, the visual will not be an aid, but a distraction.
Book design is the art of incorporating the content, style, format, design, and sequence of the various components of a book into a coherent whole. In the words of Jan Tschichold, "methods and rules upon which it is impossible to improve, have been developed over centuries. To produce perfect books, these rules have to be brought back to life and applied."
Front matter, or preliminaries, is the first section of a book, and is usually the smallest section in terms of the number of pages. Each page is counted, but no folio or page number is expressed, or printed, on either display pages or blank pages.
 
 
 
 
Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող Ապարանը վերջին տարիներին դարձել է Երևան-Սպիտակ մայրուղով ճանապարհորդողների սիրված կանգառը։
Հաշված տարիների ընթացքում փոքրիկ փուռից սննդի ցանցի վերածված Ապարանի հայտնի «Գնթունիկը» դրանում ունի իր ներդրումը։ Զբոսաշրջիկները սիրում են ոչ միայն համտեսել թարմ լավաշն ու գաթան, այլև նկարահանել ճարպիկ հացթուխներին, որոնք սուզվում են տաք թոնրի մեջ` արագ դուրս բերելով թխված հացը։
 
 
 
 
 
 
Սակայն ապարանցիները վստահ են՝ համայնքի իրական գրավչությունը քողարկված է անցորդներից։
 
 
 
 
 
 
«Ունենք բացառիկ հուշարձաններ՝ եկեղեցիներ, դամբարաններ, որոնց մասին ևս քիչ գիտեն», - պատմում է Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը։
2018 թ․ մայիսին Ապարանում տեղի ունեցավ քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով։ Ճապոնացի քանդակագործ Կումիկո Սուզուկիի <<Արա Գեղեցիկը>> սիմպոզիումի մասնակիցներից մեկն է։
 
 
 
 
 
 
 
 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։
Չնայաց քաղաքում ընթացող շենքերի վերանորոգման ծրագրին, դեռ շատ են են վնասված բնակելի շենքերը։
 
 
 
 
Ապարանի քաղաքային այգին վերջերս բարեկարգվել է։
 
 
 
 
1980-ններին Ապարանում սկսվել է ճարտարապետ Կառլոս Արզրումթյանի նախագծով Սպորտի տան կառուցումը, որ այդպես էլ մնաց կիսակառույց։ Պարզ չե նաև ում է պատկանում կառույցը այսօր։
 
 
 
 
Այսոր Սպոտրի տան կքված շենքը դառձել է երեխաների խաղատեղի։
 
 
 
 
 
 
 
 
Համայնքի` 2017 թվականի աշնանը Ապարան համայնքի խոշորացումից հետո ընտրված ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել ՝ տասը տարում Ապարանը դարձնել էկո-համայնք: Արևային կայանի կառուցում, կայուն էներգիայի օգտագործում, ծառատունկ և զբոսաշրջության զարգացում` այս ծրագրերն իրականացվում են «GIZ» կազմակերպության և Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ։

Բնակիչները պետք է դառնան կառավարման մասնակիցը՝ վստահ է համայնքի ղեկավարի տեղակալը, կխրախուսվի նրանց ներգրավվածությունը բոլոր նախագծերում։

«Առաջինը, երբ 2017 թվականին եկանք ՏԻՄ, փորձել ենք հավաքել ակտիվ երիտասարդներին, ստեղծել նախաձեռնող խմբեր: Հավաքագրեցինք կարծիքները ու սկսեցինք մտածել ծրագրերի շուրջ։ Ու այդ աշխատանքներում նաև փորձել ենք ներգրավվել այլ ապարանցիների, որոնք չեն ապրում Ապարանում։ Ծրագրերի գաղափարների մեծ մասը հենց բնակիչների քննարկումների արդյունքում են ծնվել», - խոստովանում է Հրայր Մկրտչյանը։
Հրայր Մկրտչյան
Ապարանի փոխհամայնքապետ
Մինչ այդ դժվար էր ասել, թե Ապարանում գոյություն ունի քաղաքացիական ակտիվ հասարակություն։ Քաղաքում գրեթե չկա գործող հասարակական կազմակերպություն։

«Կա միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ։ Չեմ կարող ասել` ինչու ապարանցիները հետաքրքրված չեն հասարակական գործունեության մեջ, բայց դրա կարիքը տեսնում եմ», - ասում է Ապարան համայնքի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Նատալյա Մանուկյանը։

Ապարանի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնը հիմնադրվել է 2008թ. վերջին ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Այն աջակցում էր Արագածոտնի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը:

Սակայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետ մեկտեղ իր աշխատանքը դադարեցրել է նաև «Օրհուս» կենտրոնը։ Կազմակերպությունն օգնել է տեղի բնակիչներին պահանջել կենտրոնական զբոսայգու բարեկարգումը, գլխավոր փողոցում ծառատունկ կազմակերպել ու նաև իր ներդրումն ունեցավ Ապարանի մոտակայքում Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ պայքարում։

«Համայնքների խոշորացումից հետո մինչ այդ գոյություն ունեցող գյուղատնտեսական և բնապահպանական բաժինը վերացավ։ Փաստորեն, համայնքապետարանը չունի որևէ կառույց կամ կազմակերպություն, որը կզբաղվի բնապահպանական խնդիրներով», - ասում է Նատալյա Մանուկյանը։
Ապարան համայնքի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Նատալյա Մանուկյանը։
Մեկ այլ միջազգային կազմակերպության՝ «Վորլդ Վիժն»-ի (World Vision) Ապարանի մասնաճյուղի ներկայացուցիչ ԼԻլիթ Մովսիսյանի կարծիքով քաղաքացիական պասիվությունը համայնքում բացատրվում է Երևանին մոտիկ գտնվելու հանգամանքով։ Բնականաբար, տեղի ակտիվ երիտասարդները ձգտում են աշխատել և իրականացնել իրենց գաղափարները մայրաքաղաքում։

«Ինչը, սակայն, ոչ բոլորին է վերաբերվում», - ասում է Լիլիթը, որը, ստանալով բարձրագույն կրթություն և ունենալով միջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձ, նախընտրեց մնալ Ապարանում և աշխատել հանուն հարազատ համայնքի զարգացման։

«Վորլդ Վիժն» կազմակերպությունն այստեղ տարիներ շարունակ աշխատում է դպրոցականների և երիտասարդների հետ` զարգացնելով սոցիալական ձեռնարկատիրության, նախագծերի կառավարման, տեխնոլոգիաների և այլ ոլորտների գիտելիք և հմտություններ։ Աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է։ Երիտասարդները իրագործում են նոր գաղափարներ, օրինակ, Sky book store նախաձեռնությունը ՝ գրքերի օնլայն վաճառքը, որից ստացած հասույթն ուղղվել է անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական գրքեր գնելուն։ Նման նոր ձեռնարկներից է մարզական հանդերձարաններնի վերանորոգման փոքր դրամաշնորհային ծրագիրը, հատապտուղների ջերմոցային արտադրությունը և այլն։

Երիտասարդները ստեղծել են նաև նախաձեռնողական խումբ, որն իր առաջարկները ներկայացնում է համայնքապետարանին ու բարձրաձայնում է խնդիրների մասին։
Լիլիթ Մովսիսյան
Բնակիչների խոսքերով, Ապարանում միջհամայնքային տրանսպորտի գրեթե բացակայությունը դժվարացնում է կյանքը։ Լինում են դեպքեր, երբ աշխատանքի ընդունման պայմաններից մեկը՝ սեփական ավտոմեքենա ունենալն է։

Մարի Կարապետյանը, մի քանի տարի աշխատում էր Ապարանի Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունում։ Սակայն, երբ հնարավություն ընձեռնվեց աշխատել իր ստացած մասնագիտությամբ՝ որպես լոգոպեդ Ապարան համայնքի Արագած և Հարթավան գյուղերի մանկապարտեզներում, նա միանգամից որոշեց լքել համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանքը և աշխատել երեխաների հետ։

Սակայն հանրային տրանսպորտով աշխատանքի հասնելը անդրադառնում է Մարիի գրպանին։

<<Աշխատանքի հասնելու համար օգտվում եմ Ապարանից Երևան գնացող երթուղայինից, սակայն այն ուղևորները, ովքեր իջնում են ճանապարհին՝ գյուղերի մոտ, վարորդների պահանջով պետք է զբաղեցնեն անհարամարավետ տեղերը, զիճելով Երևանի ուղևորներին>>։
Արթիկում նաև մտադիր են զարգացնել արևային էներգետիկան։ Դեռևս նախորդ քաղաքապետի օրոք պայմանագիր է կնքվել Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հետ։ Մշակվել է այլընտրանքային էներգիայի զարգացման ծրագիր, որի հիման վրա մինչև մեկ մեգավատ հզորության արևային էներգիայի կայան կկառուցվի։
Urbanista-ի անցկացրած առցանց հարցման համաձայն` ապարանցիներն առավել կարևորում են ճանապարհաշինությունը (30%), բակային տարածքների բարեկարգումը (17%) և սոցիալական պաշտպանության նպատակով հատկացվող գումարները (15 %): Հարցվածների կարծիքով, պակաս կարևոր են քաղաքային միջոցառումների (5 %) և բնակֆոնդի սպասարկման համար բյուջեից հատկացվող գումարները։ Առցանց հարցմանը մասնակցել է 117 մարդ։


Ավելին
~