Արթիկ համայնքի
բյուջետային
գործընթացները

վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2016, 2017 թվականների փաստացի և 2018 թվականի պլանավորված (առ 01.11.2018թ. ճշտված) տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։
Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2016 թվականի նկատմամբ 2017 թվականի եկամուտները նկատելի աճել են մոտ՝ 33.2 մլն դրամով՝ (471.9 և 505.1 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2018 թվականի ընթացքում համայնքի բյուջեով պլանավորվել մի փոքր ավելի շատ եկամուտները, քան նախորդ տարվի՝ 510.5 մլն դրամի։

2018թ-ի ընթացքում համայնքի բյուջեի ֆոնդային մասով եկամուտներ չեն պլանավորվել, իսկ 2016 և 2017թթ. ընթացքում վերջիններիս տեսակարար կշիռը եղել է փոքր և չի գերազանցել տվյալ տարվա բյուջեի 1-2%-ը։

Հաջորդիվ՝ գծապատկերներով ներկայացված է համայնքի բյուջեի եկամուտների վերաբերյալ ամփոփ տվյալները։

Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը տարեցտարի նվազել է՝ 363.5 մլն դրամից հասնելով 351.3 մլն դրամի։ (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Արթիկ համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ դիտարկվող տարիների ընթացքում եկամուտների և դրա բաղադրիչների աճի կամ նվազման որևէ հստակ դինամիկա չկա։

Հետաքրքրական է, որ 2018թ-ին 5.6 մլն դրամով ավելի է պլանավորվել է անշարժ գույքի գույքահարկի մուտքերը, մինչդեռ նույն 2018-ին շուրջ 6.1 մլն դրամով ավելի քիչ են պլանավորվել փոխադրամիջոցների գույքահարկից մուտքերը։ Դրա փոխարեն էականորեն բարձր է պլանավորվել վարչական գանձումների մակարդակը՝ ավելանալով շուրջ 11.9 մլն դրամով։

Տեղական տուրքերի և համայնքային սեփականության գույքի վարձակալությունից ստացված եկամուտների մասով էական փոփոխություններ գրեթե չեն նկատվել։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2016, 2017 և 2018 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել կամ ստանալու։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Արթիկ համայնքը չի կրում բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի կատարվում։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Համայնքի տարեկան ծախսերը 2017թ-ին աճել են 23.2 մլն դրամով (համեմատած 2016թ-ի)՝ 474.3-ից հասնելով 497.5 մլն դրամի։ 2016թ-ի ծախսերի մեջ նկատելի են եղել ֆոնդային բյուջեի ծախսերը, որոնք, ի տարբերություն հաջորդ 2017թ-ի, կազմել են 45.1 մլն դրամ՝ 25.6 մլն դրամի համեմատ։ Այնուհանդերձ, 2018թ-ին բյուջետային ծախսերը էականորեն ավելին են պլանավորվել՝ կազմելով 532.8 մլն դրամ, որից 38.7 մլն դրամը նախատեսվել է կապիտալ ծախսերի իրականացման համար։
2016-2018 թթ․ բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը (Գծապատկեր 5)։


2016
2017
2018
Արթիկ համայնքի 2016 թ․ բյուջետային ծախսերը
Ինչպես կարելի է նկատել, բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմել (46%) Կրթության ոլորտի ծախսերը, այնինչ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 21%-ը։ Հատկանշական է, որ նման պատկեր ՀՀ բոլոր համայնքներում չէ, որ կարելի է ականատես լինել։ Համայնքների գերակշիռ մասում Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտի ծախսերը էապես գերակշռում են մյուս ոլորտներին։ Սա խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Տնտեսական հարաբերությունների և Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտների ծախսերը կազմել են ընդհանուրի 3-ից 4%-ը՝ 20.4 մլն դրամ և 15.6 մլն դրամ համապատասխանաբար։ Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և յուրաքանչյուրը կազմել է ընդհանուրի մոտ 12%-ը։ Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը չեն գերազանցում 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Արթիկ համայնքի 2017 թ․ բյուջետային ծախսերը
Ծախսերի համամասնությունը գրեթե չի փոխվել է 2017 թ-ին։ Այստեղ նույնպես բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմել (48%) Կրթության ոլորտի ծախսերը։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 22%-ը։

Տնտեսական հարաբերությունների և Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտների ծախսերից յուրաքանչյուրը կազմել է ընդհանուրի մոտ 2%-ը՝ 12.8 մլն դրամ և 10.4 մլն դրամ համապատասխանաբար։

Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և կազմել են ընդհանուրի մոտ 12% և 13%-ը համապատասխանաբար։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, ինչպես նախորդ տարի, չեն գերազանցում 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։
Արթիկ համայնքի 2018 թ․ բյուջետային ծախսերը
Արթիկ համայնքի բյուջետային ծախսերի հաստատված (առ 01.11.2018թ. ճշտված) պլանի համաձայն, նույնպես կարելի է նշել, որ նախորդ տարվա համեմատությամբ բյուջետային ծախսերի համամասնությունները գրեթե չեն փոխվել։

Բյուջետային ծախսերի խոշոր մաս է շարունակում են կազմել (48%) Կրթության ոլորտի ծախսերը։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը, կազմել են ընդհանուրի 21%-ը։ Ընդ որում, գումարային առումով էլ, այս ոլորտի ծախսերը մի փոքր են ավելի նախորդ տարվա համեմատությամբ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը կազմում եմ ընդհանուրի 2%-ը, իսկ Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը՝ ընդհանուրի 4%-ը։ Շրջակա միջավայրի պաշտպանության և Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտների ծախսերը գումարային առումով գրեթե նույնն են և կազմել են ընդհանուրի մոտ 11% և 13%-ը համապատասխանաբար։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը, ինչպես դիտարկվող նախորդ տարին, չեն գերազանցում ընդհանուրի 1%-ը։ Պաշտպանության, Հասարակական կարգի պահպանության և Առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։

Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Աղյուսակ 1-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում կարելի է տեսնել, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 7. Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը (մլն. դրամ)
~
Ավելին