Էքստրիմ Չարենցավանում
Բրեյք դանսի վարպետ Արսեն Հովհաննիսյանը համոզված է. Չարենցավանը ունի բոլոր նախադրյալները ապագայում բրեյք դանսի կենտրոն դառնալու համար։
«Բրեյք դանսն ու Չարենցավանը, նրանց կապողը ես եմ։ Կարծում եմ լավ նախադրյալ կլինի, եթե Կոտայքի մարզում ստեղծվի նման մշակութային կենտրոն։ Հնարավոր է պարի այս տեսակը զարգացնել տարբեր ուղղություններով, կարելի է տարածել մեր մարզում համերգների միջոցով, որոնք կազմակերպում է քաղաքապետարանը, մարզպետարանը: Աբովյանում նույնպես պրոֆեսիոնալ բրեյք դանսի կենտրոն կա, ու բոլոր մրցույթներում կամ Աբովյանի, կամ Չարենցավանի մեր խմբերն են հաղթում»,-ասում է բրեյք դանսի վարպետը։