Սուրճը երևանցիներից, բանջարը՝ դիլիջանցիներից

Երիտասարդ երևանցիները փորձարարական ժամանցի վայր են ստեղծել Դիլիջանում

Անցյալ տարի 28-ամյա Անի Հարությունյանը եւ 24-ամյա Մարիամ Սինանյանը, որոշեցին իրենց ակտիվ երևանյան առօրյան փոխարինել դիլիջանյան անդորրով և այստեղ իրականացնել վաղեմի երազանքը՝ բացել սեփական սրճարան-միկրոբովարան։
Աղջիկները ասում են, որ 2016 թվականի ամռանը Դիլիջանում բացված Caffeine Brew Lab սրճարանը ժամանցի մի քանի այլ նորաբաց վայրերի հետ փորձում է ապրեցնել քաղաքը։ Դիլիջանցիներն էլ, իրենց հերթին, ծանոթացնում են աղջիկներին քաղաքի ավանդական ճաշատեսակներում գործածվող բանջարների և խոտաբույսերի հետ: Անին փորձում է նորարարություն մտցնել՝ պատրաստելով պեստո սոուս եղնջից:

Անին մասնագիտությամբ արվեստաբան է, Մարիամը՝ տնտեսագետ։ Թեպետ հիմնական մասնագիտությամբ չեն աշխատում, բայց մասնագիտական հմտությունները բիզնեսում պետք են գալիս։ Մինչ այդ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նախկին մսի խանութը կարող է դառնալ նոր ու փոքր-ինչ արտառոց ձևաչափի սրճարան: Ու թեև տեղացիների համար սա դեռ ժամանցի անսովոր վայր է, սրճարանը զարմացնում է օտարերկրյա զբոսաշրջիկներին ու գրավում նրանց ուշադրությունը:
Caffeine Brew Lab
video
~