Հանրային լրագրության ակումբ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նոր ժողովրդավարական հասարակություններում լրագրողներն ունեն հսկայական դեր մարդու իրավունքների զարգացման գործում: Իսկ լրագրողների կողմից հասարակությանը տրված տեղեկատվությունը մտքի <կերակուր> է: Լրագրողներս էլ այդ մտքի կերակուրը հանրության համար պատրաստողներն ենք: Բնականաբար, մեր պատրաստած ու հանրությանը մատուցած մտքի կերակուրը պետք է լինի առողջ բաղադրիչներից, այսինքն՝ հնարավորինս պետք է բացառենք լրագրողական <fast food>-ը: Արագ, ոտքի վրա, ականջի պոչով լսած տեղեկությունը դեռևս լրագրություն չէ: Այն կարիք ունի ստուգման, վերլուծման: Եվ պետք չէ մոռանալ, որ հանրության ականջն ու հետևաբար միտքը, ունի տեղեկության վերլուծման սեփական ներքին զտիչներ՝ ֆիլտրեր, որոնցով զտվում է այն՝ տարբերակելով կեղծիքը, անճշտությունը իրական փաստից:

Փակ պետական հաստատություններում՝ հատուկ ռեժիմային պայմաններում հայտնված մարդիկ հասարակության խոցելի խմբերից են: Գաղտնիք չէ՝ եթե պետական կառույցը փակ է, այսինքն՝ ունի հատուկ ռեժիմ, ապա շատ կարևոր փաստեր, իրողություններ դուրս են մնում հանրային վերահսկողության աչքից: Իսկ այդ վերահսկողության ֆունկցիան շատ հաճախ ապահովում են լրագրողները: Այդ պայմաններում, բնականաբար, մարդու իրավունքների խախտման դեպքերը կարող են առավել զգալի լինել, քան բաց հասարակություններում: Հետևաբար, կարևոր է, որ լրագրողները գրագետ լուսաբանումների միջոցով հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը իրացնեն նաև այնպիսի փակ հասարակություններում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ձերբակալվածներին պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական հաստատությունները:

Բնականաբար, պետական փակ կառույցներում մարդու իրավունքների խախտումների դրսևորումների մասին տեղեկատվությունը նույն պետական կառույցներում ձգտում են թաքցնել հասարակությունից, <պահել հազար կողպեքի տակ>, որպեսզի հասարակությունը չունենա բավարար իրազեկվածություն: Իսկ եթե հանրությունը լրագրողների միջոցով իրազեկված չլինի, չստանա օբյեկտիվ տեղեկություն, չի կարող ձևավորել համարժեք հանրային կարծիք: Արդյունքում, կշարունակեն դոմինանտ լինել հանրային կարծրատիպերը, իսկ փակ պատերի ներսում կշարունակվեն մարդկանց իրավունքների խախտումները: Հարկ է նշել, որ տարբեր պետությունների փորձը ցույց է տալիս, որ փակ համակարգերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման վրա էական նշանակություն են ունեցել հենց լրագրողները՝ իրենց հետաքննական նյութերի միջոցով:

Հետևաբար այս ուղղեցույցը նպատակ ունի

  • Լրագրողներին համապարփակ ներկայացնել փակ հաստատությունները

  • ներկայացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնական խնդիրները

  • ներկայացնել ոլորտի իրավական միջազգային ու ներպետական կարգավորումները

  • ներկայացնել լրագրողական էթիկայի հետ կապված հարցեր

  • ներկայացնել փակ պետական կառույցների լուսաբանման առանձնահատկությունները

  • տալ փակ հիմնարկներ մուտք գործելու և տեղում լուսաբանումներ անելու համար անհրաժեշտ տեղեկատվություն

  • նպաստել, որպեսզի լրագրողների հրապարակումները լինենլ առավել ստուգված, գրագետ, ազդեցիկ ու անխոցելի

  • ապահովագրել հրապարակումները դիլետանտիզմից


Ուղղեցույցը ներառում է 5 հիմնական գլուխ, որոնք վերաբերում են փակ հաստատությունների սահմանմանը, թվարկմանը, նկարագրմանը, խնդրի միջազգային ու ներպետական իրավական կարգավորումներին, էթիկական սկզբունքներին, փակ հաստատություններում մարդու իրավունքների առավել հաճախ հանդիպող խնդիրներին, այդ համակարգում գտնվող խոցելի խմբերի հարցերը լուսաբանելու առանձնահատկություններին,, որոնց առնչվում են կամ կարող են առնչվել լրագրողները և դրանց դիմագրավելուն, հաղթահարելուն ուղղված ուղիներին մեթոդներին: Ուղղեցույցն ունի նաև հավելվածներ, որտեղ տեղադրված են էթիկական կանոնագրեր, փակ հաստատություններ մտնելու թույլտվություն ու համաձայնություն ձեռք բերելու ձևաթղթեր: Ուղեցույցը եզրափակվում է օգտակար հղումներով:

Մենք՝ լրագրողներս կարող ենք մատուցած սխալ տեղեկությունների, հիմնականում կանխակալ, ոչ օբյեկտիվ, մակերեսային ու ոչ հիմնավոր լուսաբանման պատճառով խախտել մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանյան ԶԼՄ-ների կողմից առավել հաճախ խախտվող իրավունքներից է անմեղության կանխավարկածը: Ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել ազատազրկված անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, ի վերջո դառնալ ընդհուպ մինչև նախաքննական ու դատական սխալի գործոն:

Մենք՝ լրագրողներս, պիտի գիտակցենք, թե ինչ կարևոր աշխատանք ենք կատարում փակ դռների հետևում գտնվող մարդկանց ձայնը լսելի դարձնելու, նրանց խախտված իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ: Մեր գրագետ լուսաբանումները, հետևողական աշխատանքը հաճախ կարծրատիպերի, անգամ՝ իրավիճակի փոփոխության հիմք կարող է դառնալ՝ վերականգնված իրավունքի տեսքով: Ուստի, մարդու իրավունքների վերականգնումը, հարգումը ուղղակիորեն կախված է նաև չորրորդ իշխանության ներկայացուցիչների ազնիվ, խիզախ և գրագետ աշխատանքից:

Այս ուղեցույցը մշակվել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանաներում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ֆինանսավորմամբ։
Որո՞նք են փակ հաստատությունները. ՔԿՀ-ներ, ՁՊՎ-ներ, հոգեբուժարաններ
Քրեակատարողական հիմնարկները, ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերը և հոգեբուժարանները համարվում են փակ հաստատություններ:

Ինչո՞ւ են այդ պետական կառույցները կոչվում փակ հաստատություններ: Պատճառն այն է, որ այդ հիմնարկներում գործում է հատուկ ռեժիմային գոտի: Պահվում են օրենքի հիման վրա ազատությունից զրկված անձինք: Մուտքն այդ հաստատություններ իրականացվում է օրենքով և ենթաօրսնդրական ակտերով սահմանված հատուկ կարգով և համապատասխան թույլտվության համաձայն, որը տրվում է տվյալ կառույցի վարչակազմի՝ օրինակ, Քրեակատարողական վարչության կամ Արդարադատության նախարարության, Ոստիկանության կամ Առողջապահության նախարարության կողմից:

Բացի վարչակազմի թույլտվությունից անհրաժեշտ է ստանալ փակ հաստատությունում պահվող անձի, իսկ անչափահասի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

Փակ հաստատություններում անձինք պահվում են պետական միջոցների հաշվին, գտնվում են պետության հոգածության և հսկողության ներքո: Պետությունն ունի պարտավորություն նրանց կյանքի, անվտանգության, առողջության պահպանման, արժանապատվությունը չոտնահարող կենսապահովման պայմանների ապահովման, նրանց արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքի և մարդու իրավունքների հարգման տեսանկյունից:
1.1 Քրեակատարողական հիմնարկներ

Քրեակատարողական հիմնարկները գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տիրույթում:

Քրեակատարողական հիմնարկները պետական կառույցներ են, որտեղ պահվում են

  • Կալանավորված և
  • Դատապարտված անձինք:
Կալանավորներն այն անձինք են, ում նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց և դեռևս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ կա վերջնական դատավճիռ, օրինակ՝ սպառվել են բոլոր երեք ներպետական դատարանների՝ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների բողոքարկումները կամ բողոքարկման ժամկետը ավարտվել է և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նրանք պահվում են մեկուսարաններում՝ փակ ռեժիմային գոտում:

Դատապարտյալներն այն անձինքն են, ովքեր պատիժը կրում են ազատազրկման ձևով՝ նրանց նկատմամբ ընդունված վերջնական դատական ակտի, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա: Նրանք տեղաբաշխվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներ: Դատապարտյալների տեղաբաշխբաշխման հարցում հաշվի է առնվում հանցանքի ծանրության աստիճանը, դատապարտյալի ցանկությունը, բնակավայրին մոտ գտնվելու հանգամանքը, նախկին դատվածության առկայությունը, սեռը, տարիքը և այլ հանգամանքներ: ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածը սահմանում է նաև այլ պայմաններ:

Հայաստանում գործում է 12 ՔԿՀ: Դրանք են՝


«ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ում պահվում են կալանավորված ու դատապարտված կանայք ու անչափահասներ, իրենց համաձայնությամբ՝ դրական վարքագիծ դրսևորած անձափահասները նաև մինչև իրենց 21 տարեկանը:

«ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔԿՀ-ում բուժում են ստանում այն կալանավորներն ու դատապարտյալները, որոնք ունեն առողջական խնդիրներ ու կարիք ունեն ստացիոնար բուժման: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը գտնվում է Երևան քաղաքում։ Այն միակ մասնագիտացված բուժհաստատությունն է քրեակատարողական համակարգում։ Հիմնարկն ունի երեք լոկալ գոտի, յուրաքանչյուր գոտում տեղավորված է մի քանի բաժանմունք։ Առաջին գոտում` վիրաբուժական, ատամնաբուժական, ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ, երկրորդ գոտում` ինֆեկցիոն, հոգեբուժական, թերապևտիկ, երրորդ գոտում` թոքախտաբանական, նարկոլոգիական, ռենտգենաբանական և կլինիկակենսաբանական:

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ում պահվում են հիմնականում կալանավորներ և ցմահ դատապարտյալներ: Կալանավորները առաջինից մինչև չորրորդ հարկերում են: Չորրորդ հարկի որոշ խցերում պահվում են նաև ցմահ դատապարտյալներ, հինգերորդ հարկում՝ միայն ցմահ բանտարկյալներն են: Հայաստանում մահապատիժ՝ որպես պատժատեսակ գոյություն չունի: Այն վերացել է Հայաստանի ԵԽ անդամ դառնալուց հետո՝ 2003 թ-ին ընդունված քրեական օրենսգրքով՝ ՄԻԵԿ 6-րդ արձանագրությունը վավերացնելուց հետո: Սակայն 95 ցմահ դատապարտյալներից 35-ը՝ նախկին մահապատժի դատապարտվածներն են, ովքեր դատապարտվել են 1991-ից- 2003 թթ.՝ խորհրդային նախկին 1961 թ.-ի քրեական օրենսգրքով: Մահապատժի դատավճիռները մինչև 2003 թ-ը թեև կայացվում էին, սակայն չէին իրագործվում՝ 1991-ին ՄԱԿ-ի անդամ դառնալով Հայաստանը մորատորիում էր ստորագրել, այսինքն՝ մահապատժի կիրառման արգելք կար:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 99-8d հոդվածը կարգավորում էՈւղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են. փակ, կիսափակ, կիսաբաց, բաց: Փակ ռեժիմային գոտում՝ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ», «ՎԱՐԴԱՇԵՆ», «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ», «ԱԲՈՎՅԱՆ», «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ներում կան նաև մեկուսարաններ, որտեղ պահվում են նաև նախնական կալանքի տակ գտնվող անիձինք, որոնց նկատմամբ դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: ՀՀ արդարադատության նախարարի 28.02.2012թ. թիվ 30-Ն որոշման համաձայն՝ «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները ևս հանդիսանում են կալանավորվածներին պահելու վայր:

Փակ ռեժիմում գտնվում են նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտյալներ, որոնք մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Նրանք 23 ժամ փակված են խցում և միայն 1 ժամ ունեն զբոսանքի հնարավորություն (կանայք և անչափահասները՝ 2 ժամ): Զբոսանքը տրվում է դարձյալ խցային պայմաններում, որի տանիքը ճաղապատ է: Ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 106 հոդվածի փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Օրինակ՝ փակ տիպի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կարող է պահվել մինչև 840 ազատությունից զրկված անձ։ Սակայն տասնամյակներ տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները փաստում են, որ փակ տիպի ռեժիմային գոտում մշտապես առկա է գերբնակեցում: Փակ տիպի հիմնարկների խցերում զուգարանները հիմնականում մեկուսացված են։

Կիսափակ ռեժիմում պահվում են ծանր հանցագործությունների մեջ մեղադրված անձինք, որոնք նույնպես պահվում են խցերում, սակայն ունեն առնվազն 3 ժամյա զբոսանքի հնարավորություն:

Կիսաբաց ռեժիմում պահվում են միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրված անձինք, ովքեր արդեն գաղութային պայմաններում են, այսինքն՝ ցերեկային ժամերին կարող են դուրս գալ կացարանից, զբաղվել, օրինակ, հողագործությամբ, մշակել ՔԿՀ տարածքը և ազատ տեղաշարժվել տեղաշարժվել ՔԿՀ տարածքում: Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 104 և 105 հոդվածների՝ կիսաբաց և կիսափակ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում։ Կիսաբաց և կիսափակ հիմնարկներում պահելու ռեժիմների տարբերությունը պայմանավորված է դատապարտյալի՝ խցից դուրս գտնվելու հնարավորության ժամանակով։

Բաց ռեժիմում հիմնականում պահվում են ոչ մեծ ծանրության ու անզգույշ հանցագործությունների մեջ մեղադրված անձինք: Ներկայումս ՀՀ Քրեակատարողական հիմնարկների մեծ մասը իրենց կազմում ունի բաց ուղղիչ հիմնարկ: Այնտեղ ազատազրկվածները բնակվում են այլ դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում: Բաց ուղղիչ հիմնարկներում, համաձայն Քրեակատարողական օրենսգրքի, դատապարտյալները պետք է պահվեն մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում: Բաց ռեժիմում դատապարտյալները կարող են ունենալ աշխատանք՝ առավոտյան գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ ՔԿՀ-ի հանրակացարան:

Ռեժիմների փոփոխությունները նախատեսված են քրեակատարողական օրենսգրքով: Հնարավոր է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված անձը՝ 20 տարի պատիժ կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմային գոտի, այնուհետև՝ կիսաբաց: Նմանապես մյուս բոլոր դատապարտյալներին ևս որոշակի ժամանակահատված պատիժ կրելուց հետո մեկ ռեժիմային գոտուց կարող են տեղափոխել ավելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ՔԿՀ ռեժիմային գոտի:
1.2 Ձերբակալված անձանց պահման վայրեր



ՁՊՎ-ները՝ ձերբակալված անձանց պահման վայրերը լրագրողական աչքի համար շարունակում են մնալ փակ տարածքներ: Այնտեղ լրագրողները մուտք չունեն, քանի որ ՁՊՎ-ները գտնվում են ոստիկանության ենթակայության տակ՝ ոստիկանական բաժիններում: Այդ վայրերում պահվում են ձերբակալված անձինք: Ըստ ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 4-րդ կետի համաձայն, ձերբակալված անձինք կարող են պահվել ոչ ավելի, քանի 72 ժամ: Դրանից հետո նրանց կամ պետք է մեղադրանք առաջադրվի կամ նրանք պիտի ազատ արձակվեն:


Ոստիկանության բաժիններն ու ՁՊՎ-ները գտնվում են ՀՀ ոստիկանության ենթակայություն տակ:

Հայաստանում գործում են թվով 34 ՁՊՎ-ներ բոլոր մարզերում և Երևան քաղաքում.



1. Ք. Երևան, Էրեբունի բաժնի ՁՊՎ- Խորենացի 162


2. Սյունիքի մարզ


Սիսիանի ՁՊՎ- ք.Սիսիան, Գ.Նժդեհ 6

Կապանի ՁՊՎ-ք. Կապան, Երթուղայինների 4

Մեղրիի ՁՊՎ - ք.Մեղրի, Զորավար Անդրանիկի 10

Գորիսի ՁՊՎ - ք.Գորիս, Նարեկացի 3


3. Գեղարքունիքի մարզ


Գավառի ՁՊՎ - ք.Գավառ, Սայադյան 91

Ճամբարակի ՁՊՎ - ք.Ճամբարակ, Գ.Նժդեհ 121

Մարտունիի ՁՊՎ - ք.Մարտունի, Մյասնիկյան 5

Սևանի ՁՊՎ - ք.Սևան, Դեմիրճյան 8

Վարդենիսի ՁՊՎ - ք.Վարդենիս, Ազգալդյան 3


4. Կոտայքի մարզ


Կոտայքի ՁՊՎ - ք. Աբովյան, Զորավար Անդրանիկ 5

Հրազդանի ՁՊՎ - ք.Հրազդան, Հայֆիդայինների 1

Նաիրիի ՁՊՎ - ք.Եղվարդ, Շիրակի 1

Չարենցավանի ՁՊՎ - ք.Չարենցավան, Շահումյան 1


5. Շիրակի մարզ


Մուշի ՁՊՎ - ք.Գյումրի, Շիրակացի 19

Ախուրյանի ՁՊՎ - ք.Ախուրյան, Շիրակի խճուղի 13

Արթիկի ՁՊՎ - ք.Արթիկ, Գորկու 4


6. Արագածոտնի մարզ


Աշտարակի ՁՊՎ - ք.Ապարան, Տիգրան Մեծի 46

Ապարանի ՁՊՎ - ք.Ապարան, Գայի 9

Թալինի ՁՊՎ - ք.Թալին, Գորկու 14


7. Լոռու մարզ


Տարոնի ՁՊՎ - ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 3

Թումանյանի ՁՊՎ - ք. Ալավերդի, Թումանյան 4

Սպիտակի ՁՊՎ - ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 1

Կալինինոյի ՁՊՎ - ք. Տաշիր,Պուշկինի 100


8. Արմավիրի մարզ


Արմավիրի ՁՊՎ - ք.Արմավիր, Ջիվանու 3

Վաղարշապատի ՁՊՎ - ք.Վաղարշապատ, Կամոյի 15


9. Արարատի մարզ


Արարատի ՁՊՎ - ք.Արարատ, Շահումյան 12

Արտաշատի ՁՊՎ - ք.Արտաշատ, Շահումյան 2

Մասիսի ՁՊՎ - ք.Մասիս, Բաղրամյան 30


10. Վայոց Ձորի մարզ


Վայքի ՁՊՎ - ք.Վայք, Երիտասարդության 2

Եղեգնաձորի ՁՊՎ - ք.Եղեգնաձոր,Միկոյան 18


11. Տավուշի մարզի


Դիլիջանի ՁՊՎ - ք.Դիլիջան, Մյասնիկյան 57

Իջևանի ՁՊՎ - ք.Իջևան, Երևանյան 13

Նոյեմբերյանի ՁՊՎ - ք.Նոյեմբերյան, Բարեկամության 4

Տավուշի ՁՊՎ -ք. Բերդ, Լևոնբեկի 11



ՁՊՎ-ների գործունեությունն իրականացվում է "Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը" հաստատելու մասին ՀՀ կառավարության 5 հունիսի 2008 թվականի N 574-Ն որոշման համաձայն:


Լրագրողները կարող են համապատասխան թույլտվության առկայության դեպքում ՁՊՎ-ներ մուտք գործել, քանի որ ազատությունից զրկված ցանկացած անձ ունի արտաքին աշխարհի հետ կապի իրավունք ինչպես միջազգային նորմերով, այնպես էլ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով: Ազատությունից զրկված ցանկացած անձ հնարավորություն ունի օգտվել արտաքին աշխարհի հետ կապի իր իրավունքից՝ անկախ ազատությունից զրկման տևողությունից, քանի դեռ չկա արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման սահմանափակման ողջամիտ և հիմնավորված անհրաժեշտություն:


Սակայն քանի որ ՁՊՎ-ներում անձը չի կարող գտնվել 72 ժամից ավելի, իսկ լրագրողի թույլտվություն ստանալը կարող է ավելի երկար տևել, ուստի ՁՊՎ-ներում գտնվող անձի մասին տեղեկատվությունը կարող է հասանելի դառնալ նաև ՄԻ պաշտպանի գրասենյակի, փաստաբանի, հարազատի կամ «ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի» միջոցով: ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները, որպես «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստանձնած ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործառույթներն իրացնելիս՝ հանդես են գալիս որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները և մշտադիտարկման լիազորություն ունեն ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում:

ՀՀ սահամանադրության 6-րդ հոդվածի համաձայն. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»


«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն Պաշտպանը հանդիսանում է անկախ պաշտոնատար անձ: Նույն սահամանադրական օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով:» Տվյալ հոդավածների համադրությունից բխում է, որ Պաշտպանն իր գործունեությունը ծավալում է նաև օրինականության սկզբունքի հիման վրա:


«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը որևէ հոդվածով Պաշտպանին չի լիազորում ՁՊՎ-ում կամ այլ փակ հիմնարկում գտնվող անձի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին: Ավելին՝ նույն սահմանադրական օրենքի մի քանի հոդվածներ արգելում են Պաշտպանի կողմից անձնական տվյալների որևէ հրապարակում: Մասնավորապես՝ նույն սահամնադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն «մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք արդեն հրապարակված են բողոքը ներկայացնողի կամ այլ անձանց կողմից:» Միաժամանակ նույն սահամանադրական օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունները ենթակա են պաշտպանության: Անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման՝ առանց անձի գրավոր համաձայնության:»


Ուստի ՁՊՎ-ում պահվող անձի վերաբերյալ Պաշտպանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին որևէ տեղեկատվություն տրամադրելու համար յուրաքանչյուր դեպքում պարտադիր պայման է տվյալ անձի կողմից որևէ կերպ արտահայտված կամահայտնությունը:


ՁՊՎ-ներում լրագրողներին հետաքրքրող հարցերից կարող են լինեն՝


1) խցերի պայմանները,

2) ձերբակալվածների հետ վարվեցողությունը

3) սննդի կազմակերպում,

4) գնումները,

5) մարդկանց իրավունքների խախտման դեպքերը:


Գրեթե բոլոր ՁՊՎ-ներում (բացառությամբ Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու ՁՊՎ-ների) տեսակցությունները տրամադրվում են ապակե միջնորմ ունեցող սենյակներում՝ սահմանափակելով տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Այդ շփումն ապահովվում է հեռախոսի կամ ապակե միջնորմի վրա առկա անցքերի միջոցով: Այս հարցն բարձրացվել է ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016, այնպես էլ 2017 թ-ի տարեկան զեկույցներում:


1.3 Հոգեբուժարաններ


Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացվում է 7 հոգեբուժական կազմակերպությունների կողմից






Ընդհանուր թվով կա 1483 մահճակալ:



Արտահիվանդանոցայինը ծառայությունն իրականացվում է


1. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի,

2. «Արմենիա» բժշկական կենտրոն ՓԲԸ փսիխոսոմատիկ բաժանմունքի,

3. Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ հոգեբուժական բաժանմունք,

4. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի,

5. Մարզերի պոլիկլինիկաների հոգեբույժի կաբինետների,

6. Երևանի որոշ պոլիկլինիկաների փսիխոթերապևտիկ կաբինետների միջոցով:


Բոլոր կազմակերպությունները, բացի «Արմենիա» բժշկական կենտրոն և «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժշկական կենտրոններից, պետական են և գործունեություն են ծավալում պետական պատվերի շրջանակներում:


Ըստ ՀՀ հոգեկան առողջության պահպանման ու բարելավման 2014-19թթ. ծրագրի,


  • 100,000 բնակչի հաշվով, դիսպանսերային հաստատություններում բուժվողների թիվը 1311.5 է: Այդ ցուցանիշը ներառում է հարկադիր բուժում ստացող հիվանդներին, սոցիալական օգնություն ստացողներին, ինչպես նաև դիսպանսերային հսկողության ներքո գտնվողներին:

  • Դիսպանսերային ծառայություններ ստացող հիվանդների 29%-ը կանայք են, 2%-ը` երեխաներ և դեռահասներ:


Հայաստանի Հանրապետությունում գործում են ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող հոգեկան առողջության ընդամենը 3 կենտրոններ, որոնք բոլորը նախատեսված են միայն մեծահասակների համար: Երեխաների և դեռահասների ցերեկային խնամքի կենտրոններ չկան:


ՀՀ առողջապահության նախարարությամբ գործող հոգեբուժական հաստատություններն են՝


1. ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ

Տնօրեն` Գագիկ Հրանտի Կարապետյան

Հասցե` ք. Սևան, Գեղամավանի ճանապարհի վրա

(+374 261) 2-34-00, sevanihh@mail.ru


2. ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

Տնօրենի ժ/պ` Գագիկ Մուշեղի Միրիջանյան

Հասցե` ք. Երևան, Նուբարաշեն, 1/3

(+374 10) 47-53-22, hapakhk@gmail.com


3. ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

Տնօրեն` Արեգա Ռոբերտի Հակոբյան

Հասցե` Աճառյան I նրբ., թիվ 21

(+374 60) 28 01 00, (+374 60) 28 01 08,

mpcavanclinic@mail.ru, Կայք` www.ahak-center.com


Մյուս հոգեբեբուժական հաստատությունները գործում են համապատասխան մարզպետարանների ենթակայության ներքո:


Հոգեբուժական բաժին է գործում նաև Վարդենիսի տարեցների տանը:


«Սահմանային» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիները հոգեբանա-հոգեբուժական օգնություն են ստանում


  1. «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնում, որը գործում է «ԱՐՏՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի կազմում,

  2. Քասախի նևրոզների կլինիկայում, որը գործում է ՀՀ առողջապահության նախարարության Հոգեբուժական բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կազմում, /գ. Քասախ/

  3. Հոգեբուժական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություն է գործում նաև ք. Գյումրիում:




«Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրվող հիմնական երաշխիքները: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:


Պետությունը երաշխավորում է


1) անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.

2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.

3) իրավական հարցերով օժանդակությունը.

4) աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:


«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են հոգեբուժական մի շարք ծառայությունների ձևեր՝ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, դիսպանսերային ծառայություններ, հոգեբուժական կազմակերպություն, ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք, հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք: Իսկ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ սահմանված են արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության շրջանակները, ծավալները, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց դիսպանսերային հսկողության կարգը, հիվանդների ընդունելության, դուրս գրման, այլ հասստատություններ տեղափոխման և այլ հարաբերությունները:


Հոգեբուժական հաստատություններ անձինք դիմում են կամավոր, իսկ քրեական դատավարությամբ սահմանված դեպքերում՝ հարկադիր բուժման շրջանակներում, ոչ կամավոր հիմունքներով: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 35-րդ գլխի հոգեբուժական կազմակերպությունը նույնպես կարող է դիմել դատարան՝ անձին հարկադիր (ոչ հոժարակամ) բուժման ենթարկելու համար։ Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով: ՀՀ օրենսդրությունը տարանաջատում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց հարկադիր բուժման ենթարկելու հետևյալ տեսակները` բուժման կարիք ունեցող (հանրության կամ իր համար վտանգ ներկայացնող անձ), սակայն բուժվել չցանկացող կամ բուժվելու անհրաժեշտությունը չգիտակցող անձանց հարկադիր (ոչ կամավոր) բուժումը և հանցագործության կատարման մեջ մեղադրված անձի նկատմամբ դատական ակտով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը:


Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, դատավորը դիմումը պետք է քննի հոգեբուժական հաստատությունում: Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:


Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառվում են միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձանց նկատմամբ և ըստ կիրառման ընթացակարգի բաժանվում երկու խումբ դեպքերի`


1) երբ անձը հանցանք կատարելու ընթացքում կամ կատարելուց հետո ունեցել է հոգեկան խանգարում,

2) երբ հոգեկան խանգարումը ի հայտ է եկել պատժի կրման ընթացքում:


Համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 123-րդ հոդվածի, որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ հոգեբույժի նշանակած արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը կիրառվում են ազատազրկումը կրելու վայրի հիմնարկներում, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական հաստատություններում:


2006 թ.-ին վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և Արձանագրությունը: Կոնվենցիան ապահովում և սատարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ հիմնարար ազատությունների լիակատար եւ հավասար պաշտպանությունը: Կոնվենցիան տարածվում է «երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր կամ զգայական խանգարումներով» մարդկանց նկատմամբ և նպատակ ունի «ապահովել մարդու բոլոր իրավունքների և հիմնարար իրավունքների լիարժեք և հավասար իրականացումը բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և նպաստել նրանց մարդկային արժանապատվության հարգմանը»: Կոնվենցիայում նշվում է, որ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել համայնքում` որպես հավասար քաղաքացիներ:


Հատուկ խնամքի հաստատություններ


Թեպետ հատուկ խնամքի հաստատությունները փակ հաստատություններ չեն, այդուհանդերձ հատուկ դպրոցներում, հատուկ խնամքի հաստատություններում՝ մանկատներում ու ծերանոցներում լրագրողի աշխատանքը ևս կարևոր է, քանի որ տեղի շահառուները դարձյալ մեր հասարակության խոցելի խմբերից են՝ երեխաներ, ծերեր ու հատուկ կարիքներ ունեցող անձինք:


Այս հաստատություններ մուտք գործելու համար հատուկ թույլտվություն պետք չէ, փոխարենը պարզապես պետք է տեղեկացնել Կրթության ու գիտության նախարարությանը կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ հաշվի առնելով տվյալ հիմնարկի վարչական ենթակայությունը:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է երեխաների խնամքի և պաշտպանության 6 մանկատուն, 6 գիշերօթիկ հաստատություն, 4 խնամքի կենտրոն:



ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿ

հ/հ Մանկատան անվանումը Հասցեն Մանկատան տնօրենի անուն ազգանունը Հեռախոսը 1. «Երևանի Մանկան տուն» Ք. Երևան, Ար. Արմենակյանի 119 Կարապետյան Լիանա +37410 65 12 91 02. «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» Յաղուբյան/նախկին Արմեն Տիգրանյանի փողոց 13/ Արմինե Պետրոսյան ժ/պ +37410 20 15 86 3. «Գավառի մանկատուն» ք.Գավառ, Օգոստոսի 23-ի փողոց 106 Նալբանդյան Նիկոլայ +37455 28 39 19 4. «Վանաձորի մանկատուն» Ք. Վանաձոր, Տարոն 2 թաղամաս ՔՇՀ-4 Դավթյան Մարինե +37495 380 305 5. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» Նոր Խարբերդի ավան Բալասանյան Հարություն +37455-42-79-600236 6 00 25 6. «Գյումրու Երեխաների տուն» Ք. Գյումրի, Թամանյան փողոց 17 շենք Աննա Գևորգյան +37455-33-13-280312 3 28 23


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

հ/հ Հաստատության անվանումը Հասցեն Հաստատության տնօրենի անուն ազգանունը Հեռախոսը 1. Աջափնյակ վ/շ երեխաների սոցիալական հոգածության կենտրոն Ք. Երևան, Մարգարյան Ղալթախչյան Սեդա +37495 36 89 10 2. «Զատիկ աջակցության կենտրոն» ք. Երևան, Զաքարիա Սարկավագի փողոց 5 բ Մնացականյան Աշոտ +37410 283730 3. Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն Ք. Գյումրի, Տերյան 6գ Պետրոսյան Լաուրա +37495 11 25 24 4 Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14 ԱղաջանյանՄարինե +37410 47 60 60






ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

հ/հ Հաստատության անվանումը Հասցեն Հաստատության տնօրենի անուն ազգանունը Հեռախոսը 1 Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՀՀ Սյունիքի մարզ, ք.Կապան, Բաղաբերդ 27 ՀովհաննիսյանՌուզաննա +37455-20-36-39 2 Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4, Մեքենաշինության թաղամաս Ապերյան ժպ +37455-01-25-04 3 Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի 137 Հախվերդյան Վարդան +37455 03 71 40 4 Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ՀՀ Կոտայքի մարզ,ք. Բյուրեղավան, Գալստյան Մարինա +37495-56-72-190222 6 51 80 5 Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, 58 թաղամաս, Ե.Չարենցի 4 Զատիկյան Գինուշ +37455 05 91 41 6 Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց 10 Կարապետյան Անահիտ +37455 55 04 83


Առհասարակ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ գործում է 23 հատուկ հանրակրթական դպրոց:


Ծերերի խնամքի կենտրոններն են


  1. ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ պետական ոչ առևտրային կազմակերպություն

  2. ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

  3. ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

  4. ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ պետական ոչ առևտրային կազմակերպություն

  5. «ԱՐԾՎԱԲՈՒՆ» ՏԱՐԵՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ


Լրագրողներն այս հաստատություններ կարող են մուտք ունենալ ցանկացած ժամանակ, հատուկ թույլտվության կարիք չկա, քանի որ ռեժիմային գոտի չունեն այս հաստատությունները:


Լրագրողներին այս հաստատություններում առավել շատ կարող են հետաքրքրել մարդու իրավունքների խախտման դեպքերը, պետական գնումների գործընթացը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման մասով, շահառուների պահման պայմանները, նրանց տրամադրվող սնունդը, բուժսպասարկման որակը, վատ վերաբերմունքի դրսևորումները, հոգեբուժարաններում ու հատուկ հանրակրթական դպրոցներում առողջ քաղաքացիների առկայությունը և այլն: Օրինակ՝ պետք է առկա լինի հատուկ հաստատությունում խնամքի կրթության հատուկ պայմանների կարիքը հավաստող վկայագիր, ինչը պարտադիր է հատուկ հաստատությունում խնամվելու համար: Երբեմն լինում են նման դեպքեր, երբ ստուգող մարմինները հայտնաբերում են նման վկայագրերի բացակայություն, ինչը խախտում է:


«ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցով սահմանվում են դպրոցների համար սանիտարահիգիենիկ պահանջներ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված սանհանգույցների համար սահմանված չափորոշիչները ներառում են թեքահարթակ, լայն դուռ, ներսում բավականաչափ տարածք անվասայլակով տեղաշարժման համար, հարմարեցված զուգարանակոնք և բռնակներ: