Դիլիջան. հայացք ներսից

Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը համարվող Դիլիջանը զբոսաշրջիկների և այցելուների մոտ ասոցացվում է լեռնային լճերի, հանքային առողջարանների և այն ջրի հետ, որն «աշխարհում երկրորդ տեղն է գրավում»: Սակայն տեղացի բնակիչների համար դա սովորական քաղաք է` ոչ այնքան «բուժիչ եւ խաղաղ» առօրյայով:


Վերջին տարիներին կառավարության եւ մասնավոր հիմնադրամների կողմից Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական, զբոսաշրջության եւ մշակութային կենտրոն դարձնելու փորձեր են արվել: Այս գողտրիկ բնակավայրը առավել գրավիչ է դարձել հատկապես նրանց համար, ովքեր այստեղ մասնագիտական զարգացման և հրաշալի վաստակելու նոր հնարավորություններ են գտնում` բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելով Դիլիջանի միջազգային դպրոցում, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, Թուֆենկյան հիմնադրամում, «Տավուշ» բժշկական կենտրոնում և այլուր:

Գայթակղիչ և հրապուրիչ աշխատատեղերը, սակայն, մեծամասամբ համալրվում են մայրաքաղաքից եկած մասնագետներով` քաղաքի շուրջ 18.000 բնակիչներից շատերին թողնելով իրենց մշտական հոգսերի մեջ` վաստակելու սահմանափակ հնարավորություններով:




Դիլիջան. հայացք ներսից
video
~
Made on
Tilda