Ջերմուկի «ԿՈՒՌԶԱԼ»-ը



Առողջարանային քաղաքի մշակութային պալատի
անցյալն ու ներկան
Էվլին Օրդուխանյան
Ճարտարապետ, ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս, ասիստենտ։
Ջերմուկի Աջափնյակ թաղամասում, որտեղ տեղակայված են քաղաքի առողջարաններն ու հյուրանոցները,
1969թ-ին սկսվեց կառուցվել Մարտին Միքայելյանի հեղինակած Մշակույթի պալատը: Այն նախատեսում էր 800 տեղանոց դահլիճ, լողավազան, ակումբային-գրադարանային համալիր և սրճարան:
Ջերմուկի Մշակույթի պալատի ճեմասրահը:
Լուսանկարը տրամադրել է Էվլին Օրդուխանյանը
2013 թ.-ին պաշտշանած իմ մագիստրոսական թեզը նվիրված էր այս կառույցի վերականգմանն և վերաօգտագործմանը:

Հարուստ ներքին հարդարմամբ, քանդակներով և դեկորատիվ ջրավազաններով շենքի շինարարությունը տևեց 17 տարի և ավարտվեց՝ 1986 թ.-ին:
Ժողովրդական լեզվով այն ստացավ «ԿՈՒՌԶԱԼ» անվանումը /ռուսերեն "курортный зал" անվանման հապավում/ :


Ուսումնասիրելով Մարտին Միքայելյանի կատարած նախագծերը, կարելի է եզրակացնել, որ դրանցում արտահայտիչ է ֆունկցիոնալիզմը, ինչի շնորհիվ շինությունը առավելագույնս հարմարավետ են այցելուների համար:

Ինչպես նշել է շինության հեղինակը, ճարտարապետ Մարտին Միքայելյանը, կառույցի պահպանումն ավելի բարդ մասնագիտություն է պահանջում, քանի որ կառույցն ուներ լողավազան, գրադարան և թատերասրահ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում:
Գծապատկերը տրամադրել է Էվլին Օրդուխանյանը

Ներկայիս ճարտարապետությունը բավականին հետաքրքիր է, քանի որ բոլորը ձգտում են ունենալ յուրահատուկ տեսքով (ծավալատարածական հորինվածքով) մի կառույց, որը բավականին հարմարավետ կլինի օգտագործողներին։ Սակայն այս երկու կետերը գրեթե անհամատեղելի են։


Մարտին Միքայելյանի այս կառույցը, որպես մշակույթի տուն, ֆունկցիոնալ առումով ունի գերազանց լուծումներ։ Այն համատասխանում է բոլոր պահանջներին՝ սկսած սենյակների դասավորվածությունից, հերթականությունից, մինչև հասանելության տեսանկյունից։ Սակայն արտաքնապես (ծավալատարածական առռումով) այն այդքան էլ 21-րդ դարի ճարտարապետությանը համատասխան չէ։ Այն ունի 80-90-ականների ճարտարապետության տեսք, հասարակության լեզվով նշած՝ Սովետական։
«… Առանձին կուզենայի նշել Ջերմուկի մշակութային առողջասրահի նախագիծը, որ իմ սիրած ճարտարապետական դրսևորումներից մեկն է: Այս օբյեկտը, որ բաղկացած է 800 հանդիսատեղով թատերասրահից, լողավազանից, ակումբային-գրադարանային համալիրից և սրճարանից, մտահաղացած է մեկ ծավալի մեջ` նպատակ ունենալով ոչ միայն ստեղծել ամբողջական մի ներաշխարհ հսկա ձմեռային այգու շուրջ, այլ մի աշխարհ` շենքի կտուրին` ձմեռը նաև տաքացվող, ինչպես խոշոր մի զբոսանավի տախտակամած` բաց լողավազանով, արևի հարթակներով, սրճարանով, կինոհամերգային բացօթյա սրահով:

Այս աշխարհը պայմանավորված է Ջերմուկի կլիմայով, որտեղ երկարատև ձմեռը առատ ձյունից բացի մշտական պայծառ ու ջերմ արև է պարգևում մարդկանց և տաք կտուրը նրանց հիմնական հաճելի հանգստահարթակը պետք է լինի: Նախագիծը իրականացված է, մնում է այն ճիշտ շահագործել, որը քիչ շնորհք ու վարպետություն չի պահանջում շենքի տնօրեններից»։




Ցանկացած միջամտություն կառույցի մեջ գրեթե անհնարին է, քանի որ այն հմտորեն նախագծված է, իսկ շենքի արտաքին տեսքի փոփոխությունը կլինի ուղղակի դաժանություն։ Փոխելով թե՛ ներքին, և թե՛ արտաքին տեսքը մենք կկորցնենք այդ ժամանակաշրջանի ճարտարապետական և մշակութային լավագույն օրինակներից մեկը։
Չնայած կառույցի վերականգնման բարձր գումարային ծախսերին, նախընտրելի է այն վերականգնել քան քանդել ու կառուցել նորը:
Վերակառուցման ընթացքում, հարկավոր է կառույցի տարածական հմայնապատկերը ու նրա դիրքորոշումը միջավայրում պահպանել այն պատճառով, որ ըստ Ջերմուկ քացաքի քաղաքաշինական համյանպատկերին ու տարածական բարձրություններին համաձայն է:
Ջերմուկի մշակույթի տունը
video: Անայիտ Մինասյան/Urbanista
Ջերմուկ քաղաքն ընդգրկված չէ պատմական քաղաքների ցանկում, սակայն, ունենալով բավականին հարուստ և գեղատեսիլ բնություն, հարկավոր է այն պահպանել և հարստացնել այդ մեծ բնական գործոնը:
~