Լիլիթ Բաբայան

Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի

Ռազմական համալիր Հրազդանում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի Լիլիթ Բաբայանը, որպես Հրազդանի զարգացման այլընտրանք, առաջարկում է քաղաքի չգործող արտադրական գոտիներից մեկը վերագործարկել ռազմական արդյունաբերական համալիրի:

Համալիրի ընտրությունը կատարելիս հաշվի են առել այն փաստը, որ Հրազդանը գտնվում է երկրի հարավային և հյուսիսային սահմաններից հավասար հեռավորության վրա: Դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի սպասարկել մի քանի ուղղությամբ՝ բավականին լայն տարածքներ: Ծրագրով ենթադրվում է, որ ռազմարդյունաբերական համալիրի ակտիվ գործարկումը նաև հնարավորություն կտա ընդլայնել համագործակցությունը հարակից բնակավայրերի արտադրական գոտիների հետ: