Բացակա քաղաքացիները՝
ավագանու բաց նիստերին
Ինտերակտիվ համայնքային բյուջե
Սպիտակի քաղաքացիական հասարակության
անդամները անարդյունավետ են համարում
ավագանու նիստերին մասնակցությունը
2017 թվականի դեկտեմբերին Ագարակում պաշտոնապես բացված «Մեղրի ազատ տնտեսական գոտին» դեռևս չի գործում ամբողջ հզորությամբ, սակայն մեղրեցիները համոզված են իրենց տարածաշրջանի զարգացման ապագա գրավականը ազատ տնտեսական գոտին է:
Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին հաճախ են դիմում իրանցի գործարարները, ովքեր նպատակ ունեն ԱՏԳ-ում բիզնես սկսել: Հետաքրքրված են հիմնականում կաշվի արտադրությամբ, մտադիր են սպանդանոց հիմնել:Սակայն քաղաքապետը համոզված է. ԱՏԳ զարգացման ու կայացման համար դեռևս ժամանակ է անհրաժեշտ:

«Իրանական 7 միլիոնանոց շուկան մեր հարևանությամբ է։ Իրանցիների ներդրումների համար ԱՏԳ ապահով հարթակ է։Կազատվեն շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, 20 տոկոսով առաջ կընկնեն: Նաև աշխատաուժի շուկա կձևավորվի: Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող են կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև»,-ասում է Զաքարյանը:

Ազատ տնտեսական գոտում ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։ Արդեն կան նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու նախապայմանները։
If a building becomes architecture, then it is art
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում: Այդ տարածքներից շուրջ 50 հեկտարը տրամադրվելու է շահագործողնրի գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները նախատեսված են գրասենյակային և այլ ծառայությունների համար:

Ագարակում ապրող մեղրեցի Լևոն Միրզոյանը դասավանդում է պատմություն և պարսկերեն: Հարցազրույցը ընդհատում է Միրզոյանի բջջայինի հեռախոսազանգը, որին էլ հաջորդում է Միրզոյանը վարժ պարսկերենով պատասխանը իրանցի ընկերոջ զանգին։

30-ամյա Լևոնը համոզված է. Իրանի տնտեսական ազդեցությունը իրենց տարածաշրջանի վրա բավականին մեծ է, և այն գնալով աճելու է։
2016 թվականին Մեղրին դարձել է բազմաբնակավայր խոշորացված համայնք։ Այն իր մեջ նեռարում է Մեղրի և Ագարակ քաղաքային, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր և Տաշտուն գյուղական բնակավայրերը։ Համայնքի խնդիրներից է գյուղական միջահամայնքային վատ ճանապարհները և տրանսպորտի բացկայությունը, մինչդեռ բնակավայրերի միջև հեռավորությունները 10-38 կմ են:

Երթուղային տրանսպորտի բացակայությունը սոցիալ-տնտեսական լուրջ դվարություններ է առաջացնում բնակիչների համար: Մեղրի և Ագարակ քաղաքների շատ բնակիչները սեփականության կամ վարձակալության իրավունք ունեն գյուղերում գտնվող մեծաքանակ հողամասերի նկատմամբ: Տրանսպորտային երթուղիների բացակայությունը և տեղաշարժման դժվարությունները թույլ չեն տալիս արդյունավետ օգտագործել տվյալ հողամասերը:
Մեղրիից 30 կմ հեռավորության վրա է գտնվում համայնքի Նռնաձոր գյուղը:
 
 
 
 
 
 
 
 
Գյուղ տանող ճանապարհի՝ 13 կմ-ը գրունտային է, ինչը խիստ անհարմարություններ է ստեղծում Նռնաձոր գնացող եկողների համար:
 
 
 
 
Գյուղ տանող ճանապարհի՝ 13 կմ-ը գրունտային է, ինչը խիստ անհարմարություններ է ստեղծում Նռնաձոր գնացող եկողների համար:
հոգեբանության մասնագետ 20-ամյա Աննա Բաբայանը:
 
 
 
 
Նռնաձորցի Սիրան Չիչյանը մեկ գյուղատնտեսական տարում ստանոմ է մինչև 2 տոննա նուռ, ինչը դժվարությամբ է սպառում վատ ճանապարհի պատճառով:

«Ասֆալտ չկա, մարդ չի կարողանում իր բերքը հասցնել շուկա, չնայած Մեղրիում գյուղատնտեսական շուկա էլ չկա: Վերավաճառողներն տանում են 250 դրամով, վերավաճառում՝1000-ով: Հաճախ էլ վատ ճանապարհի պատճառով չեն հասնում այստեղ, ավելի մոտ գյուղից՝Շվանիձորից առնում են ու գնում, ու մեր բերքը մնում է»,-ասում է 63-ամյա Սիրան Չիչյանը:

Նռնաձորի դպրոցում մասնագետների պակաս կա, որոնց լրացնում են այլ մասնագիտություն ունեցողները:

«Չունենք պատմության, աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության, պատմության, ռուսաց լեզվի, անգլերենի մասնագետներ: Ամեն տարի հայտարարությունները տեղադրում ենք դպրոցի կայքում: Մեղրիից ունեցել ենք մասնագետներ, ովքեր եկել-գնացել են, բայց հիմա չեն գալիս, տրանսպորտի այս պայմաններում շատ դժվար է»,-ասում է հոգեբանության մասնագետ 20-ամյա Աննա Բաբայանը:

Նռնաձորի երեխաները մեծանում են առանց երժշտական, արվեստի կամ սպրոտի դպրոցներ հաճախելու՝տրանսպորտի բացակայության պայմաններում:

«Հրաշալի երեխաներ ունենք, որոնք մեծանում են այդ ամենից զուրկ: Մեղրիի հետ կապող մեր տրանսպորտը միայն երկու օր է աշխատում՝ երեքշաբթի և ուրբաթ, առավոտյան 9-ին գնում է, հինգին վերադառնում: Սա էլ խոշորացումից հետո ունեցանք, մինչև այդ միայն տաքսիներով էինք գնում - գալիս՝ 10 000 դրամ վճարելով»,-ասում է Աննա Բաբայանը:
Մինչդեռ համայնքապետ Զաքարյանը նշում է. ամեն ինչ անելու են, որպեսզի Մեղրիի և գյուղերի բնակիչների միջև տարբերություն չլինի:
«Պետք է հասնենք նրան, որ ամենահեռավոր գյուղի բնակիչը՝ Կարճևանի, Նռնաձորի, Լիճքի չզգա իր գյուղի ու Մեղրիի տարբերությունը: Մեղրիի մշակույթի պալատը, արվեստի դպրոցը դրանք նաև պետք է լինեն Կարճևանցունը, Նռնաձորցունը»,-ասում է նա:

Տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ-ի և Շվեցարիայի կառավարությունների հովանավորմամբ տարածաշրջանում իրականացնում են 380 մլն դրամի համայնքների կարողություների զարգացման ծրագիր, ինչը լուծում կտա մի շարք նմանատիպ խնդիրների:

Ծրագիրը ներառում է երկու ենթածրագիր՝ շինարարական և տեխնիկայի ձեռք բերման: Իրականացվում է Մեղրի մտնող այլընտրանքայն 1 կմ ճանապարհի ասֆալատապատում /100 մլն դրամ/, և 11 կանգառների կառուցում, ինչը կկազմի՝ 130 մլն դրամ:

Զաքարյանը նշում է, որ գումարի մնացած մասը կծախսվի տեխնիկա ձեռք բերելու համար՝ երեք միկրոավտուբուս /գյուղերը Մեղրիի հետ կապելու համար/, երեք աղբատար մեքենա, մեկ բեռնատար մեքենա, երկու տրակտոր, 140 աղբաման:

«Միկրոավտոբուսները հետագայում կդառնան համայնքի սեփականությունը: Այս պահին էլ վարձակալել ենք հինգ մեքենաներ, որոնք գյուղերի բնակչությանը կապում են Մեղրիի հետ: Միկրոավտոբուսները կլինեն 20 տեղանոց, և օրական երկու անգամ գյուղերից կհասնեն համայնքի կենտրոն»,-ասում է նա:
2008 թվականից գործող Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնն էլ հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ իր հերթին նպաստում է տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Կենտրոնի հիմնադիր Սաթիկ Հարությունյանը նշում է. մշտապես ուշադրության կենտրոնում են պահում կարևորագույն խնդիրները, միշտ հայտնվում ամենաթեժ կետերում։

Նա հիշում է 2013 թվականին Մեղրու Տաշտուն համայնքում նոր բացվող հանքի դեմ իրականացվող բողոքի ակցիաները, որտեղ հիմնական բեռը իրենց ուսերին էր, կազմակերպեցին ստորագրահավաք, որին մասնակցեց բնակչության 90 տոկոսը, ովքեր որ դեմ էին հանքի շահագործմանը։

«Ժողովրդին միացավհամայնքի ավագանին, բաց նամակով դիմեցին կառավարությանը, բայց շուտով ավագանուն սկսեցին ճնշել, արդյունքում բնակիչները պայքարից հետ կանգնեցինք։ Յոթ կանանցով գնացինք Տաշտուն ու միայնակ դեմ կանգնեցինք իրականացվող աշխատանքներին։ Իհարկե իրենց ուզածը արեցին, բայց այսօր բոլոր աշխատանքները կանգնեցված են։ Անհասկնալի էր հանք էին բացում, թե փող լվանում»,-ասում է Սաթիկ Հարությունյանը։
2008 թվականից գործող Մեղրիի Կանանց ռեսուրս կենտրոնն էլ հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ իր հերթին նպաստում է տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Կենտրոնի հիմնադիր Սաթիկ Հարությունյանը նշում է. մշտապես ուշադրության կենտրոնում են պահում կարևորագույն խնդիրները, միշտ հայտնվում ամենաթեժ կետերում։

Նա հիշում է 2013 թվականին Մեղրու Տաշտուն համայնքում նոր բացվող հանքի դեմ իրականացվող բողոքի ակցիաները, որտեղ հիմնական բեռը իրենց ուսերին էր, կազմակերպեցին ստորագրահավաք, որին մասնակցեց բնակչության 90 տոկոսը, ովքեր որ դեմ էին հանքի շահագործմանը։

«Ժողովրդին միացավհամայնքի ավագանին, բաց նամակով դիմեցին կառավարությանը, բայց շուտով ավագանուն սկսեցին ճնշել, արդյունքում բնակիչները պայքարից հետ կանգնեցինք։ Յոթ կանանցով գնացինք Տաշտուն ու միայնակ դեմ կանգնեցինք իրականացվող աշխատանքներին։ Իհարկե իրենց ուզածը արեցին, բայց այսօր բոլոր աշխատանքները կանգնեցված են։ Անհասկնալի էր հանք էին բացում, թե փող լվանում»,-ասում է Սաթիկ Հարությունյանը։

Կազմակերպությունը ակտիվորեն հետամուտ է լինում համայնքում անցկացվող ընտրական գործընթացներին /տեղական և համապետական/, իրականացնում դիտորդական առաքելություն։

«Մենք վտանգ ներկայացրեցինք այն պահից սկսած, երբ սկսեցինք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել։ Մեզ վրա էլ են ճնշումներ եղել, անցել ենք այդ ամենի միջով։ Մեր անդամները ամեն տեղ փորձել են կանխել անօրինականությունները, այդ ամենի մասին էլ լուսաբանել ենք 2012 թվականից գործող մեր կողմից ստեղծված meghrinews.com կայքում»,-ասում է Հարությունյանը։

Կանանց ռեսուրս կենտրոնը մշտապես խոշորացույցի տակ է պահում Մեղրիի համայնքապետարանի աշխատանքները, հետևում ավագանու նիստերին, առաջարկություններով հանդես գալիս։ Կենտրոնի ղեկավարը նշում է. նիստերի, հատկապես արտահերթ նիստերի անցկացման հետ կապված հայտարարությունը յոթ օր առաջ կայքում չեն տեղադրում, ինչպես օրենքն է պահանջում։

«Կամ հանրային լսումները կազմակերպում են աշխատանքային ժամերին, բնականաբար գործի ժամին քչերը կարող են գնալ, հատկապես այն մարդիկ ովքեր ուզում էին դեմ արտահայտվել։ Հանրային քննարկները, որպեսզի տեղի ունենան օգտագործում են վարչական ռեսուրսը`մանկապարտեզ, դպրոց: Նույն զանգվածն է, որոնց օգտագործում են ընտրույթունների ժամանակ»,-ասու է կենտրոնի ղեկավարը։
Book design is the art of incorporating the content, style, format, design, and sequence of the various components of a book into a coherent whole. In the words of Jan Tschichold, "methods and rules upon which it is impossible to improve, have been developed over centuries. To produce perfect books, these rules have to be brought back to life and applied."
Front matter, or preliminaries, is the first section of a book, and is usually the smallest section in terms of the number of pages. Each page is counted, but no folio or page number is expressed, or printed, on either display pages or blank pages.
Քաղաքի բյուջեն կազմում է մոտ 350 մլն: Քաղաքապետի խոսքով` համայնքի հնարավորությունները հավասար են Սպիտակի հիվանդանոցի բյուջեին:

11 հազար բնակչություն ունեցող Սպիտակի յուրաքանչյուր քաղաքացու վրա ծախսը կազմում է 20 հազար դրամ: Համայնքի ղեկավար Սահակյանը նշում է, որ այդ ցուցանիշը առնվազն պետք է հասնի 80 հազար դրամի, որ էական փոփոխություններ լինեն:

2017 թվականին Սպիտակի բյուջեն կազմել է 368,4 մլն դրամ, նախորդ տարիների համեմատ աճելով մոտ 22,2 մլն դրամով: Այդ աճը պայմանավորված է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների, գույքահարկի, ինչպես նաև տեղական տուրքերի և վարչական գանձումների
ավելացումով։
Այսպես, 2017 թվականին Սպիտակում էականորեն ավելացել են սեփական եկամուտները (մոտ 14 մլն դրամ` նախորդ տարվա եկամուտների հետ համեմատած) և պետական դոտացիաների հետ միասին կազմել են 22,2 մլն դրամ: Ծախսերի աճ էր գրանցվել ընդհանուր բնույթի ծառայությունների (10%), բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների (11%), հանգստի, մշակույթի, կրոնի (5%) և կրթության (2%) ոլորտներում:

Քաղաքապետի խոսքով` մյուս համայնքների համեմատ Սպիտակի բյուջեն ավելի կայուն է անշարժ գույքի վաճառքի ու տարեվերջին ազատ ֆոնդային բյուջեում գոյացող միջոցների հաշվին: Քաղաքի ծախսերի մոտ մեկ երրորդը քաղաքապետարանի աշխատակազմի ծախսերն են, ևս 30%-ը հատկացվում է կրթության ոլորտին: Դրանց մեծ մասը աշխատավարձերի վճարումներն են:

Քաղաքապետարանի միջոցներից 2015-2017 թթ. ընթացքում ամենաշատ միջոցներ են ուղղվել նախադպրոցական կրթությանը (50-60 մլն դրամ), մշակութային ծառայություններին (30-41 մլն դրամ) և լուսավորությանը:
2015 թվականի հետ համեմատ 2017 թվականին 71%-ով կրճատվել են շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերը` 69,4 մլն դրամից հասնելով 32,7 մլն դրամ: Ուրբանիստայի անցկացրած ուսումնասիրության համաձայն` սա հիմնականում պայմանավորված է աղբահանության ոլորտում ծախսումների էական կրճատմամբ։

2017 թվականին Սպիտակի համայնքապետարանը աղբահանության և սանիտարական մաքրման համար 40 մլն դրամ է ծախսել բյուջեից:

«Օրը մի անգամ ենք մաքրում կենտրոնը, դրանից հետո գետնին նետված սիգարետը մնում է մինչև հաջորդ առավոտ: Կասեք՝ աղբանոց է սա, չեն մաքրում: Ամեն հազար մետրի վրա մեկը պետք է կանգնի, որ ով աղբը գցի` մաքրի»,- ասում է համայնքի ղեկավարը:
Աշխեն Բաբայանը նկատում է, որ քաղաքը, որ մի քանի տարի առաջ Լոռու մարզի ամենամաքուր քաղաքներից էր, վերջին երկու տարիներին նույն տպավորությունը չի թողնում: «Չեմ կարծում, որ սպիտակցիներն են ավելի փնթի դարձել»,- ասում է Բաբայանը:

Urbanista-ի անցկացրած առցանց հարցման համաձայն` սպիտակցիները առաջնային են համարում ճանապարհաշինությունը, բակային տարածքների բարեկարգումը և կրթությունը: Մինչդեռ, սոցիալական պաշտպանությունը կարևորում է հարցվածների 29 տոկոսը, բնակֆոնդի սպասարկումն ու մշակույթը՝ հավասար դիրքերում են:

Սպիտակի քաղաքապետը նույնպես կարևորում է ենթակառուցվածքների խնդիրը:
«Փորձում ենք եղած ասֆալտը պահպանել: Նոր ասֆալտապատում անելու համար մեր ֆինանսական միջոցները սուղ են: Այդ հարցը հնարավոր է մասամբ լուծել միայն կողմնակի օգնության շնորհիվ»,- ասում է Սպիտակի քաղաքապետը:
Այսպես, 2014-2018 թթ. «Համբարձումյանների ընտանիք» սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի կողմից կատարված 50 մլն դրամ ներդրումների միջոցով հիմնանորոգվել են Սպիտակի Թումանյան ու Առափնյա փողոցների որոշ հատվածներն ու Թորոսյան փողոցը:

7 մլն դրամ գումարով էլ իրականացվել է 58 700 քմ ընթացիկ գրունտային ճանապարհների վերանորոգում: Տարբեր կազմակերպությունների օգնությամբ նաև որոշ չափով լուծվում է քաղաքի լուսավորության և այգիների բարեկարգման հարցը:
Սպիտակ քաղաքի փողոցների վիճակը
Սպիտակ քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի տվյալների հիմման վրա
Սպիտակը Լոռու մարզի դարպասն է, այստեղով են անցնում երկրի հյուսիսային հատված տանող բոլոր ճանապարհները, Երևան-Թբիլիսի մայրուղին: Սպիտակի կենտրոնում սակայն բավականին ծանրաբեռնված երթևեկությունը կարգավորվում է առանց լուսացույցի, փողոցներից շատերն էլ լուսավորված չեն, չնայած քաղաքապետի այն պնդումներին, որ լուսավորությունը իրենց համար կարևոր է՝ փոխարինում է ասֆալտին:

Այդուհանդերձ, քաղաքապետարանը խնայողություններ է արել և հին լամպերը փոխարինել ժամանակակից ԼԵԴ լամպերով, որպեսզի հետագայում կարողանան զարգացման ծրագրեր իրականացնել, ինչի իրագործման համար բավարար չեն համայնքի միջոցները:

Այսպիսով, հնարավոր է դառնում կտրուկ կրճատել լուսավորության վրա ծախսերը. եթե 2015-ին փողոցների լուսավորությանը տրամադրվել էր 19,1 մլն դրամ, 2016 թ.՝ 21,2 մլն, ապա 2017 թ. հատկացվել է ընդամենը 7,2 մլն դրամ:
լուսանկարները՝ Անահիտ Մինասյանի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սպիտակում շարունակում են անտեսված մնալ զբոսայգիները, մանկական խաղահրապարակները, ժամանցի վայրերը: Երեխաներին զբոսայգի կամ որևէ ժամանցի վայր տանելու համար սպիտակցիները հասնում են Վանաձոր կամ Երևան: Քաղաքում բացված միակ՝ «Ուկրաինա» սրճարանը վաղուց չի գործում:

«Զբոսայգի չկա, քամուց տապալված եղևնիների փոխարեն նորերը չեն տնկվել, հանրային զուգարան չկա: Նստարանները վերանորոգել են, սակայն, անմխիթար վիճակում են: Սպիտակում կարուսելները տեղադրվել են դեռևս 1968 թվականին, դրանք արդեն վտանգավոր են երեխաների համար: Ընդամենը մի քանի խաղահրապարակներ կան՝ բակային: Մոտ 1 մլն դրամ եթե լինի, գոնե զբոսայգու լճի հատակը կվերանորոգեն, ինչի պատճառով ջուրը տղմակալում է, մինչդեռ երեխաները ամռանը լողում են այդ ջրում»,- մտահոգված ասում է Աշխեն Բաբայանը:

Նա համոզված է` տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը տեղական մակարդակում հզոր գործիք է համայնքում փոփոխություններ կատարելու և բարելավելու համար:
~
Made on
Tilda