41 տարի արտադրությունում
67-ամյա Շահգալդյանը աշխատանքային կարիերան սկսեց որպես զոդող Չարենցավանի Ավտոբեռնիչների գործարանից, տարիներ անց ղեկավարեց նույն գործարանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո, բավականին արագ ինտեգրվեց ստեղծված տնտեսական նոր պայմաններին, մասնակցեց միջազգային տարբեր ցուցահանդեսների, դրսի փորձը ներմուծեց Հայաստան, արդյունքում վերականգնեց Գործիքաշինական գործարանը։ Ավելի ուշ երկրում տեղի ունեցող սեփականաշնորհումը նպաստեց գործարանի փակմանը։ Այսօր Սամվել Շահգալդյանը տնօրինում է «Մուրճ» ՓԲԸ, արտադրելով եվրոպատուհաններ ու դռներ։