Արփի Բալյան
Մշակութաբան Արփի Բալյանը Աբովյան քաղաքի գործարանները համարում է մոդեռնիստական ճարտարապետության նմուշներ, և մտահոգվում, որ արբանյակ քաղաքը հետխորհրդային ժամանակաշրջանում կորցրեց իր նախկին նշանակությունը։

«Աբովյանը իրականում փոքր քաղաք է, խորհրդային տարիներին կառուցված։ Մեր ժամանակներում փորձում են կոտրել քաղաքի դիմագիծը: Այս լայն ճանապարհներին անընդհատ սնկի նման աճող խանութներ ու շինություններ են հայտնվում, որ լրիվ զուրկ են որևէ ճարտարապետական լուծումից, չունեն ճարտարապետական սկզբունքային քաղաքականություն»,- ասում է մշակութաբան Բալյանը։