«Արի Հրազդան, արի Հրազդանի մաքուր օդը շնչի»
Մասնագիտությամբ տնտեսագետ Լևոն Ստեփանյանը կարոտում է Հրազդանը, երբ մի քանի ժամով անգամ բացակայում է, կարոտում է Հրազդանի մաքուր օդը, փողոցներն, ընկերներին։ «Ուսանողական տարիներին իմ մեջ մի համոզմունք էր մտել, որ համալսարանն ավարտելուց հետո գործունեությունս կշարունակեմ ու կապրեմ Երևանում, բայց երբ «Մայ քորներ»-ը հիմնադրեցի, հասկացա, թե իմ քաղաքը ինչպիսի սիրով եմ սիրում։ Իմ ու քաղաքիս միջև ներիքն կապ կա, որն էլ ավելի ամրապնդվեց»,- ասում է նա։