Պատնեշ
1970 թվականին Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որի շուրջը հետագայում ընդլայնվեց Հրազդան քաղաքը։ Խորհրդային տարիներին «Հրազդանմաշ» գործարանը համարվում էր հակաօդային պաշտպանության կարևորագույն հիմքերից մեկը հետխորհրդային տարածքում։ «Հրազդանմաշի» գործունեության լավագույն տարիներին աշխատողների քանակը հասնում էր 10-12 հազարի։ Գործարանի անկումը սկսեց ԽՍՀՄ փլուզմամբ, քանի որ գործարանի հիմնական պատվիրատուն ԽՍՀՄ բանակն էր։