Մեծամոր Լոֆտ
Հայկանուշ Հարությունյանի երազանքը մեկն է. դրսում ուսանած մեծամորցի երիտասարդները վերադառնան Մեծամոր և նպաստեն քաղաքի զարգացմանը։
«Այսօր երիտասարդին գրավելու համար պետք են նոր մեթոդներ։ Կուզեի իրենց ավելի գրագետ ինֆորմացիա մատուցվեր, կարողանային իրացնել ազատ արտահայտվելու իրենց իրավունքը։ Մինչդեռ քաղաքում չունենք նոռմալ պայմաններով գրադարան, սպորտային համալիր, այն դեպքում երբ Մեծամորում շատ ակտիվ է ֆուտբոլը, էլի մի քանի սպորտաձևեր, իսկ լողը երազանք է մեր ծնողների համար ու ոչ բոլորին հասանելի։ Իհարկե լողավազանի ու գրադարանի հիմքերը կան, դրանք լուծելի հարցեր են, պարզապես վերաբերմունքի խնդիր է»,- ասում է սոցիալական աշխատող Հայկանուշ Հարությունյանը։