Մեծամոր թանգարան
Մեծամոր քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Մեծամոր պատմագիտական արգելոց-թանգարանի վարիչ, հնագետ Արտավազդ Զաքյանը կարծում է. զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության այն ճյուղերից է, որի զարգացման արդյունքում կզարգանան նաև հարակից համայնքները։ «Մենք հիմա թիմով աշխատում ենք մի փաթեթի վրա, որը կնեռաի ինչպես Տարոնիկ համայնքը (Արմավիրի մարզ) այնպես էլ հարակից համայնքները, հնարավորություն տալով որոշակի զարգացում տալ նաև այդ համայնքներին»,-ասում է Արտավազդ Զաքյանը։