Zero block
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Tilda Publishing
create your own block from scratch
Չարենցավանի լքված
կենտրոնաբնակը
Չարենցավանում երկաթգծի կառուցման նախագիծը քննարկվում էր դեռևս 1930-րին, Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կողմից։ Այն պետք է կապեր Երևանը Իջևանի և, այնուհետև, Ադրբեջանի հետ բեռնափոխադրումները կազմակերպելու համար: Սակայն, եթե առաջին գնացքը Չարենցավան հասավ 1950-ականներին, երկաթուղու ամբողջական նախագծումը տևեց երեք տասնամյակ՝ և ավարտվեց միայն 1980-ականներին, գոյություն ունենալով միայն մի քանի տարի:


Արդյունքում, Չարենցավանի դիմագիծը հանդիսացող հրապարակում` քաղաքապետարանի, ավտոկայանի և մշակույթի պալատի հարևանությամբ, հայտնվեց 80-ականներին կառուցված և խորհրդային մոդեռնիզմի նմուշ համարվող կայարանի «նոր» շենքը: Այն այսօր անցորդներից «թաքնվում» է փարթամ եղևնիների հետևում՝ քողարկելու կոտրված ապակիներն ու ժանգոտ թիթեղներով ծածկված մուտքերը:
Zero block
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Tilda Publishing
create your own block from scratch
Made on
Tilda