Ինչ պիտի արժենա
կայանատեղին

Միանգամից պատասխանենք` այդ թիվը լսելով
մեքենայի տերը պիտի ցնցված բացականչի. «Գժվե՞լ եք, արա»:
Ճարտարապետ
Ավտոկայանատեղին, քաղաքի բոլոր, հատկապես` կենտրոնական հատվածում, պետք է թանկ լինի, իսկ Կենտրոնում կայանման վայրերի թիվը պետք է նվազեցնել: Հստակեցնենք` քաղաքը պարտավոր չէ հող տրամադրել անձնական մեքենայի կայանման համար:
Սեփական մեքենան սեփականատիրոջ խնդիրն է և պատասխանատվությունը: Մեքենա գնելը դեռ երաշխիք չէ, որ բնակարանի մոտ 15քմ գիշերային կայանման և մի այդքան էլ` աշխատավայրի մոտ տարածք կունենաք: Քաղաքը իր տարածքները կարող է տնօրինել` ինչպես հարկ է համարում, իհարկե, այնպես, ինչպես հարմար է քաղաքին ու բնակչին: Եթե քաղաքային փողոցները առևտրի կենտրոնի կողքին անկանոն կայանված մեքենաների շարասյուներ չեն հիշեցնում, ուրեմն կա հարմարավետություն:

Կայանված մեքենաները քաղաքին ընդհանրապես չվերաբերող բան են:
https://farm4.staticflickr.com
Իսկ կայանատեղին ու դրա թանկությունը զորեղ միջոց են պայքարելու բնակչության մեքենայամոլության դեմ:
https://varlamov.me
Քաղաքային իշխանությունները պետք է կիրառեն այդ միջոցը` առաջարկի և պահանջարկի հավասարակշռության համար:
https://varlamov.me
Քաղաքային կայանման արժեքի հաշվարկման մի քանի ձև կա: Դրանց հիմքում տվյալ փողոցում հողի գինն է, պահանջարկի չափը, տվյալ վայրի ծանրաբեռնվածության աստիճանը: Գինն այնպես է հաշվարկվում, որ կայանման հրապարակի առնվազն 15 տոկոսը մշտապես ազատ լինի: Անձնական մեքենայով ուղևորության դուրս եկածները պետք է միշտ կայանման հնարավորություն ունենան, թեկուզև` թանկ գնով:
Պետք է հիշել, որ կայանման համար օգտագործվող հողատարածքը պատկանում է քաղաքին, այսինքն` բոլոր բնակիչներին: Սակայն փաստացի բնակիչների մի մասը վճարում է նաև մյուսների մեքենաների համար: Կայանատեղի ձևավորելու համար գումար է ծախսվում քաղաքային բյուջեից (կայանատեղու ասֆալտապատում, մաքրություն, նշագծում), այսինքն` ընդհանուր փողից, թեև քաղաքում մեքենա ունեցողների թիվն առայժմ զիջում է մեքենա չունեցող մարդկանց թվին: Ստացվում է, որ մեծամասնությունը վճարում է փոքրամասնության հարմարության համար:
Միայն կայանման բարձր գինը կարող է արդարացնել քաղաքում կայանման վայրի իմաստն ու անհրաժեշտությունը:
Նյու Յորք, ԱՄՆ Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Այդ պատճառով քաղաքում չպետք է լինեն անվճար կայանատեղիներ:
Նյու Յորք, ԱՄՆ Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Կայանատեղին քաղաքային, այսինքն, ընդհանուր հողի կարճատև վարձակալումն է:
Պրահա Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Այսինքն, դրա համար միշտ պետք է վճարել կամ հաշտվել այն փաստի հետ, որ քաղաքը հարմարեցված է միայն վարորդներին:
Պրահա Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Ժամանակակից փորձը ցույց է տալիս` զարգացած քաղաքները Կենտրոնից կրճատում կամ նույնիսկ ընդհանրապես հեռացնում են, իսկ նոր շենքերի շինարարության մեջ արգելում են ստորգետնյա կայանավայրերը: Նպատակն է` չխրախուսել անձնական մեքենայի ձեռքբերումը:

Կարևոր է ընդգծել, որ այդպես հնարավոր է միայն հանրային տրասնպորտի նորմալ գործունեության պայմանով:

Եվրոպական քաղաքների և Մոսկվայի (որտեղ մի քանի տարի առաջ ներմուծեցին վճարովի կայանատեղի և աճող տարիֆիկացիա) երիտասարդության նախընտրությունները փոխվել են. քչերն են երազում մեքենա ունենալու մասին: Շատ հաճախ երիտասարդները նույնիսկ վարորդական իրավունք չեն ուզում ստանալ, քանի որ հանրային տրանսպորտը, տաքսին և տրանսպորտի այլընտրանքային տեսակները լիովին բավարարում են տեղաշարժման կարիքները:
Ամփոփելով
Քաղաքում կայանավայրի արժեքը երթևեկությունը պակասեցնելու և ավտոմոբիլիզացիան չխթանելու գործիք է: Կախված օրվա ժամից, ծանրաբեռնվածությունից, թաղամասից` այդ արժեքը տարբեր պետք է լինի: Մեկ այլ կարևոր գործիք է կայանատեղիի շրջանառվածությունը: Եթե կայանման վայրը առավոտից երեկո մի մեքենա է զբաղեցնում, դա քաղաքի համար ձախողում է նշանակում: Այսինքն, պետք է սահմանափակել կայանման ժամանակը հատկապես ծանրաբեռնված հատվածներում: Ասենք, դպրոցի մոտ ծնողների համար մշտապես ազատ կայանատեղ ապահովելու համար, կայանման ժամանակը պետք է սահմանել տասը րոպեից ոչ ավելի: Թերևս, ավելի երկար կայանման հնարավորության համար պետք է պարզապես բարձր գին նշանակել:
Անվճար կայանել քաղաքում պետք է հնարավոր լինի միայն մասնավոր հողատարածքում:
~
Ավելին