«Կարդանք քաղաքը»
Ուրբան ճամբար
մարտի 30-31-ը, Երևան
Գիտե՞ս, թե ինչպես կարող ես «կարդալ» ցանկացած քաղաք։ Չէ՞։ Հոգ չէ։ «Ուրբանիստա»-ն քաղաքաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին հրավիրում է մասնակցել մարտի 30-31-ին կայանալիք «Կարդանք քաղաքը» ուրբան ճամբարին։

Երկօրյա դասընթացի շրջանակներում կուսումնասիրենք ճարտարապետության և քաղաքաշինության հիմունքներն ու ուղղությունները, ժամանակակից քաղաքների զարգացման մոդելները, ինչպես նաև` լրագրողական մուլտիմեդիա նյութերի «ճարտարապետությունը»։

Միջոցառման նպատակն է ճարտարապետների և լրագրողների հետ միասին ուսումնասիրել քաղաքաշինությունը, քաղաքների արդի խնդիրները և ոճերը, լրագրության միջոցով դրանք հանրությանը ներկայացնելու ձևերը։ Դասընթացի նպատակներից է նաև ստեղծել ոլորտի մասնագետների և լրագրողների համագործակցային ցանց։ Մասնակիցները հնարավորություն կստանան համագործակցելու «Ուրբանիստա» օնլայն հարթակի հետ՝ քաղաքաշինության վերաբերյալ նյութեր պատրաստելու համար։

Դասընթացը կանցկացվի 2019 թ. մարտի 30-31-ին Երևան քաղաքում։ Կազմակերպությունը հոգում է մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսն ու ապահովում կեցությունն` անհրաժեշտության դեպքում։

Միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքի խնդիրներով զբաղվող լրագրողներ և ակտիվիստներ, ինչպես նաև` երիտասարդ ճարտարապետներ, քաղաքաշինության մասնագետներ, ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետների ուսանողներ, որոնց կհետաքրքրի «Ուրբանիստայի» խմբագրության հետ համագործակցությունը։

Ընտրված մասնակիցների՝ երկօրյա միջոցառման ողջ ընթացքում ներկա լինելը պարտադիր պայման է։

Ուրբան ճամբարին դիմելու համար պետք է լրացնել առցանց հայտադիմումը մինչև 2019թ.-ի մարտի 15-ը։

Դասընթացի և հայտերի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Մարիամ Ասատրյանի հետ` mariamasatryan94@gmail.com էլ. փոստով կամ զանգահարել 095 17 99 96 հեռախոսահամարին։



«Ուրբանիստան» մեդիա հարթակ է Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքներով մտահոգ մարդկանց համար: Այն նպատակ ունի դառնալ քաղաքաշինության, քաղաքի զարգացման, ճարտարապետության խնդիրների քննարկման վայր` քաղաքի բնակիչների, ոլորտի մասնագետների եւ պատասխանատու պաշտոնյաների ներգրավմամբ:


~