Վարդենիս-Մարտակերտ մայրուղի

Զարգացման նոր ճանապարհ երեք քաղաքի և տասնյակից ավելի գյուղերի համար
Գայանե Միրզոյան
գլխավոր խմբագիր
Հայաստանը Արցախի հետ միացնող երկրորդ մայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017 թվականի սեպտեմբերին: Այն կմիացնի 3 քաղաք և 16 գյուղ՝ նպաստելով ավելի քան 76 հազար բնակչի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ճանապարհի շինարարությունը սկսվել է 2014 թվականին, Համահայկական հիմնադրամի հավաքած միջոցներով: Նախագծի ընդհանուր արժեքն է 33 մլն.դոլար, այն իրականացվում է 2013 եւ 2014 թթ. Հեռուստամարաթոնների հանգանակությունների, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության՝ պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով:
~