Զորյան
և
Սպենդիարյան
փողոցների
վերաիմաստավորումը




Մաս 4. եզրափակում
Ճարտարապետական բյուրո
Նախորդ հրապարակման մեջ խոստացել էինք, որ չորրորդ մասը նվիրված է լինելու եռաչափ պատկերներին: Հետևաբար, այս վերջին, եզրափակիչ տեքստը համառոտ է:
Նախորդ մասերում պատմել ենք, որ հետիոտնային հարմարավետ միջավայր ունեցող քաղաքներն ավելի հարուստ են այն քաղաքներից, որտեղ առավելությունը տրվում է մեքենաներին: Հետիոտները վարորդներից առավել ակտիվ են ներազդում քաղաքի տնտեսության վրա: Այս միտքն ուսումնասիրվել ու ապացուցվել է բազմաթիվ քաղաքների փորձով (ամենափոքր եվրոպական քաղաքից մինչև ամերիկյան հսկա Նյու Յորքը): Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ, օրինակ, հետիոտնը կամ հեծանվորդը ավելի հաճախ են գնումներ կատարում, խանութ ու սրճարան այցելում, քան վարորդները: Փողոցի երկայնքով տեղակայված մասնավոր ձեռնարկություններին ավելի շահավետ են ցուցափեղկից այն կողմ գծված հեծանվուղին ու նստարանները, ոչ թե` մայրուղին և կայանատեղին:
Փողոցներն ունեն ևս մի կարևոր նշանակություն:
«Փողոցները քաղաքի տրանսպորտային զարկերակներն են» հաճախ կրկնվող արտահայտությունը արդի աշխարհում այլ իմաստ է ձեռք բերել: Փողոցները ժամանակակից քաղաքի կարևոր մասն են, որտեղ տեղի է ունենում քաղաքային հիմնական ակտիվությունը և ձևավորվում է սոցիումը: Եթե խորհենք, հենց փողոցներում, ավելի ճիշտ` մայթերում են բախվում բնակչության ամենատարբեր շերտերը` հարուստները, աղքատները, ուսանողներն ու տարեցները, արտասահմանցիներն ու տեղացիները: Դա նշանակում է, որ նաև փողոցում և մայթերին է հնարավոր պատվաստել միասնական արժեքներ, վարքային մոդելներ, ձևավորել ճաշակ առ լավ ճարտարապետություն և դիզայն:
Քանի որ խոստացել ենք համառոտ լինել այս մասում, առաջարկում ենք դիտել մեր փողոցների եռաչափ պատկերները:

Իհարկե, մեր առաջարկած հայեցակարգն ավելի մանրակրկիտ մշակման կարիք ունի: Սակայն նպատակ չէինք դրել ցույց տալ փողոցի նախագիծ` իր բոլոր դետալներով: Կուզենայինք, որ կայքի ընթերցողները, քաղաքային իշխանություններն ու բնակիչները միտք անեն, թե ինչպիսի փողոցներ կունենանք` փոխելով դրանց նախագծման մոտեցումները:
Մեր նախագծի առաջին հատվածում պատմել էինք, որ Սարյանի պուրակը, ցավոք, շատ փոքր տեղ է զբաղեցնում երևանցիների կյանքում։ Նախագծում փորձել ենք վերաիմաստավորել պուրակի` Զորյան փողոցին հարակից հատվածը:
Նման նախագծերի հրապարակումից հետո մեկնաբանություններում հաճախ հարցնում են` որքա՞ն արժի նման ծրագրի իրագործումը: Թերևս, այս պարբերությունը շարադրված է` իբրև պատասխան նման գրառումներին: Այս էտապում նախագծի արժեքը հաշվելու համար հսկայական քանակի տեղեկություններ են պետք` հաղորդակցության գոյություն ունեցող միջոցներից մինչև որոշակի նյութերի ընտրություն: Այսինքն՝ առայժմ անհնար է պատասխանել նման հարցի։
Զորյան և Սպենդիարյան փողոցների վերաիմաստավորման հատակագիծը
Շնորհակալ ենք «Ուրբանիստայի» թիմին` փողոցների նախագծման ընթացքի մասին պատմելու հնարավորության համար: Դա հիասքանչ էր:
TL bureau
Ճարտարապետներ` Մանե Մովսիսյան, Լալա Ղազարյան
Գլխավոր ճարտարապետ` Հայկ Զալիբեկյան
Դմիտրի Կոլբին (պրակտիկանտ)

«Նորմալ Երևան» նախագիծ
Սերգեյ Տոնոյան
Հայկ Զալիբեկյան
~
Ավելին